Այցելություն Կոտայքի մարզի ք․Աբովյանի «Սաթենիկ» բարեգործական հասարակական կազմակերպություն և «ՆԱՐԵԿ» ծերանոց. 22.08.2017

Այսօր «Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպության աշխատակիցները այցելեցին Կոտայքի մարզի ք․Աբովյանի «Սաթենիկ» բարեգործական հասարակական կազմակերպություն և «ՆԱՐԵԿ» ծերանոց, որտեղ ապրում են մեծ թվով անօթևան, խնամքի կարիք ունեցող միայնակ ծերեր, հաշմանդամներ, փախստականներ:

Այցի հիմնական նպատակն էր ծերանոցին նվիրաբերել գրքեր, որպեսզի ծերերը հնարավորություն ունենան ավելի հետաքրքիր կերպով կազմակերպել իրենց ազատ ժամանակը։ Կազմակերպության աշխատակիցները իրենց հետ տարել էին քաղցրավենիք, հյութ, մրգեր՝ փորձելով իրենց այցելությամբ ծերերին պարգևել ջերմություն, ուրախություն և ժպիտ։

Կազմակերպության աշխատակիցները զրուցեցին ծերանոցի հիմնադիր Միքայելյանների ընտանիքի անդամների հետ, շնորհակալություն հայտնեցին նման անգնահատելի աշխատանք կատարելու համար՝ խոստանալով ցուցաբերել իրենց աջակցությունը և հետագայում էլ շարունակել օգնություն տարամադրել ծերանոցին։

20915330_1724302284531874_7593360721566814693_n20882642_1724302957865140_5148409812295840861_n20840825_1724303034531799_2134752705076413440_n20881870_1724302377865198_8490729924261776870_n

free vector