Այց Հայաստանի ամերիկյան համալսարան. 14.06.2016

2016թ-ի հունիսի 14-ին «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցների նախաձեռնությամբ, ՀՀ ք. Էջմիածնի Ներսիսյան վարժարանի 25 աշակերտ այցելեցին Հայաստանի Ամերիկյան Համալսարան: Այցելության շրջանակում աշակերտները ծանոթացան ՀԱՀ-ի «Աղաբաբյան սրահին», այցելեցին Համահայկական բարեգործական ընդհանուր միության Փափազյան գրադարան, որտեղ ծանոթացան գրադարանում առկա գրականությանը և մասնագիտական նյութերին: Հատկանշական է աշակերտների այցելությունը «Ուսանողների հաջողության կենտրոն» (Center for Student Success), որի նպատակն է աջակցել ուսանողներին և տրամադրել բազմաբնույթ աջակցություն: Աշակերտները այցելեցին նաև «Ակիան» արվեստասրահ:
Վերջում աշակերտները հնարավորություն ունեցան այցելել «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթանալ կազմակերպության գործունեությանը և ապագա ծրագրերին: Հետաքրքված լինելով «Եվրասիա» ԲՀԿ-ի աշխատանքով` աշակերտները խոստացան նոր հետաքրքիր ծրագրեր և գաղափարներ առաջարկել :

01 02 03 04

free vector