Գիտաժողով «Ածխաջրածնային ու գյուղատնտեսական թափոններից օրգանական և նավթային մթերքների ստացումն ու ռազմավարական անհրաժեշտությունը» խորագրով . 22.10.2018

2018թ.-ի հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի ունեցավ «Ածխաջրածնային ու գյուղատնտեսական թափոններից օրգանական և նավթային մթերքների ստացումն ու ռազմավարական անհրաժեշտությունը» խորագրով ամենամյա էկոլոգիական գիտաժողովը: Էկոլոգիական գիտա­ժողովը նվիրված էր Հայստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, «Եվրասիա» բարեգործական հասարարակական կազմակերպությունը, Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիան։

Գիտաժողովների նպատակն է մարդկանց ուշադրությունը գրավել արդի էկոլոգիական հիմնահարցերին, ինչպիսիք են ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակմամբ օրգանական և նավթային մթերքների ստացումը, արդյունաբերության մեջ նման եղանակների կիրառման սկզբունքներն ու հնարավորությունները, առաջարկվող տեխնոլոգիաների բնապահպանական խնդիրների լուծումը, կանաչ տեխնոլոգիաների իրականացման հնարավոր մոտեցումները,  ՀՀ-ում նման մշակումների արտադրական կիրառության հնարավորությունները։

Բացման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, «Եվրասիա» բարեեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ն. Թորոսյանը, ՀՃԱ նախագահ Ս. Մինասյանը, ՀԱՊՀ պրոռեկտորներ Մ. Բաղդասարյանը, Ա. Գրիգորյանը  և գիտնականներ և գիտական հետազոտողներ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելոռուսիայից։

Գիտաժողովի թեման կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են էներգետիկա-վառելիքային խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին:

Գիտաժողովի ընթացքում քննարկված թեմաները օգտակար կլինեն ինչպես ՀՀ բարձրագույն կրթական համալիրում սովորող ապագա քիմիկոսների, էներգետիկների, ճարտարագետ-բնապահպանների և այլ մասնագետների, այնպես էլ այդ որորտներում աշխատողների համար: Գիտաժողովը հայտնել է համոզվածություն, որ նոր թափ կհաղորդվի այս ուղղությամբ գիտական և տեխնիկական հետազոտությունների զարգացմանը:

Ավելացնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն 2011 թվականից սկսած հանդես է գալիս որպես էկոլոգիական միջազգային կոնֆերանսների կազմակերպիչ և նախաձեռնող։

IMG_5726IMG_5720IMG_5708IMG_5696IMG_5671

free vector