Գիտնականները Անտարկտիկայում հայտաբերել են զարմանահրաշ գետ

Հայտնի է դարձել, որ գետը գտնվում է Ռոսսա ծովի շրջակայքում։

Ռայսա համալսարանի գիտնականները հայտաբերել են սառցե գետ, որը ժամանակին անտարկտիդական սառույց է եղել։  Հայտնի է դարձել, որ գետը Ռոսսա ծովի մոտ 3.3 քառակուսի կիլոմետր տարածքի վրա է գտնվում:

15000 տարի առաջ տարածքը պատված է եղել սառույցով։ Ազգային գիտական հիմնադրամի հետազոտական նավը հավաքել է տվյալներ, որոնց հիման վրա կարող է ենթադրվել, որ սառույցը անհետացել է գլոբալ տաքացման պատճառով: Մինչ օրս Անտարկտիկան ամբողջովին ծածկված է սառցադաշտով, որը որոշ տեղերում հասնում է 2 մղոն հաստության:

«Սառցե գետերը» կազմված են ի շնորհիվ իրենց ծանրության, որը սեղմում է ջուրը և շարժում է այն իր սեփական քաշով: Լավագույն ժամանակակից սարքավորումների օգնությամբ անգամ դժվար է հասնել սառույցի հոսքերի խորին շերտերին: Դիտարկումների շնորհիվ փորձագետները տեղեկացրել են, որ որոշ սառույցների հոսանքները կարող են հասնել տարեկան հարյուրավոր մետրի:

aysberg_antarktida1

free vector