Գիտնականները պատմել են, թե ինչպիսի տեսք կունենա Երկիր մոլորակը 100 տարի հետո

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հրապարակել են հոդված, թե ինչպիսի տեսք կունենա Երկիր մոլորակը 100 տարի հետո։

Ըստ գիտնականների ջերմաստիճանը կարող է բարձրանալ 2 ցելսիուսով, սակայն կարծում են, որ ավելի իրատեսական է 3,2-4,9 ցելսիուսով բարձրացումը։

Ըստ մասնագետների անգամ 2 աստիճանի տարբերությունը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։  Ջերմաստիճանի պատճառով կարող են էլ ավելի շատ սառույցներ հալվել , որն էլ կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացմանը։ Նաև հնարավոր է հետագա էքստրեմալ եղանակների առկայությունը։

Գիտնականները անիրական են համարում գլոբալ տաքացման դանդաղեցումը, քանի որ արդեն իսկ առկա են անդառնալի հետևանքներ։  Ըստ Դարգան Ֆրայերսոնի Փարիզյան համաձայնագրի մեջ անհրաժեշտ է մի քանի փոփոխություններ կատարել անդառնալի հետևանքներից խուսափելու համար։

1471640379_zemlya

free vector