Դեռահասը օգտագործում է ճանապարհային երթևեկությունը էներգիա ստանալու համար

Մենք կարող ենք մեկ քայլ ավելի մոտենալ էներգիայի խնդրի լուծմանը, եթե այս ծրագիրը մանրամասն դիտարկվի։

13-ամյա Լաալտյա Աչարյան Օհայոյից ստեղծել է TraffEnerate մեխանիզմը, որի միջոցով հնարավոր է էներգիա ստանալ երթևեկության ժամանակ։ Նա անցել է երիտասարդ գիտնականների մրցույթի եզրափակիչ և այժմ պայքարում է 25,000 դոլար մրցանակի համար։

Աչարյան սկսել է ուսումնասիրել էներգիա ստանալու մեթոդները և հանգել է պիոէզոէլեկտրական տարրին։ Նա այդ երևույթը բացատրել է հետևյալ կերպ․ երբ պիոէզոէլեկտրական տարրը ենթարկվում է ճնշման, այդ ժամանակ էներգիա է արտադրվում։

Լաալտյան ցանկանում էր հեշտացնել  պիոէզոէլեկտրական տարրի օգտագործումը , այդ պատճառով ստեղծեց TraffEnerate սարքավորումը, որպեսզի հավաքի էներգիան երթևեկության ժամանակ։

Նրա նախատիպը ներառում է 11 պիոէզոէլեկտրական տարրի սենսորներ և եռաչափ  միավոր, ուստի ճնշումը կիրառվում է բոլոր տարրերի վրա, նույնիսկ եթե մեքենան հազիվ է անցել կողքով:

Դեռահասը նշում է, որ իր նպատակը միայն մեկն է եղել․ փոխել աշխարհը դեպի լավը։

Laalitya-Acharya-Reciprocating-Motion-Machine-889x420

free vector