«Եվրասիա» ԲՀԿ մասնակցությունը և աջակցությունը միջազգային բնապահպանական ծրագրերին՝ ըստ Կայուն զարգացման գաղափարախոսության

«Եվրասիա»  բարեգործական  հասարակական  կազմակերպությունը   հիմնադրման  օրվանից   նպատակ   ունենալով   բարելավել ՀՀ   շրջակա  միջավայրի  վիճակը՝ իրականացրել է   բնապահպանական մի շարք   ծրագրեր,  առաջնորդվել  է   միջազգային  հարթակում   տիրող  սկզբունքներով  և  ձեռք բերել  մի շարք գործընկերներ՝ պահպանելով   «21-րդ  դարի  օրակարգի»    սկզբունքը  (շրջակա միջավայրի պաշտպանություն,  սոցիալական արդարություն,  տնտեսական աճ ): «Եվրասիա»  ԲՀԿ-ն  ներկայիս  գործունեությունն  իրականացնում է  առաջնորդվելով   Փարիզյան գագաթնաժողովում  ընդունված  պայմաններով:  Ինչպես  գիտենք, 2015  թվականի  նոյեմբերին Հայաստանը  իր  ակտիվ  մասնակցությունը  ունեցավ փարիզյան  գագաթնաժողովին,  որը   իր  բնույթով  բնապահպանական  էր  և  նվիրված  էր  ջերմոցային  գազերի  կրճատմանը: «Եվրասիա»  ԲՀԿ-ն  հիմք  ընդունելով 150  երկրների   միջև  ձեռք բերված գրավոր պայմանագիրը այն մասին,  որ   մասնակից  բոլոր  պետությունները   արտադրական   ոլորտ  պետք  է  ներմուծեն   և  կիրառեն  նորագույն տեխնոլոգիաներ՝   նպաստելով   ջերմոցային  գազերի կրճատմանը, ՀՀ-ում Ճապոնիայի  դեսպանության հետ համատեղ  իրականացրեց  պիլոտային «դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովմանը»   ծրագիրը: Ծրագրի  շնորհիվ  այժմ  Շիրակի  մարզի  Ազատան  բնակավայրում  կառուցվում  է 70 ԿՎտ  հզորությամբ  արևային    կայան,  որը  կարտադրի  շուրջ   100000 ԿՎտ  ժամ  էլեկտրաէներգիա  և կկրճատվի շուրջ   50000  կգ   ածխաթթու գազի   արտանետումը  մթնոլորտ:   Չունենալով  վառելիքային  ռեսուրսներ`  բարձր  արեգակնային  ռադիացիայի   ներուժի   կիրառմամբ   արտադրվող   էլեկտրաէներգիան  կբավարարի    ոչ  միայն  Ազատանի,   այլև  հարակից   բնակավայրերի  էներգետիկ  կարիքները: Ծրագրի  շնորհիվ կբարելավվի  նաև  տարածաշրջանի    էկոլոգիական  վիճակը  և  որոշ  չափով  կլուծվի    բնակչության   սոցիալ-տնտեսական  դրությունը:

Այս  նախաձեռնությունը  լիովին   համահունչ  է   «փարիզյան  գագաթնաժողովի»   սկզբունքներին  և  խոսում  է  այն  մասին, որ   Հայաստանը  լինելով  փոքր  պետություն  և  գլոբալ  մակարդակով   ավելի  քիչ  արտանետումներ  ունենալով  դեպի   շրջակա  միջավայր,  այնուամենայնիվ   պահպանում  է  միջազգային   պայմանավորվածությունը:

38614535_1887194858242615_7090452300832964608_o38651741_1887196084909159_4591269333040103424_o5a4370b3078ea5a4370fc38eb6

free vector