Հայաստանի հյուրանոցները հնարավորություն կունենան մասնակցել «Green Hotels Certificate» էկո-ծրագրին. 26.08.2015

2015 թ.-ի օգոստոսի 26 –ին «Անի Պլազա» հյուրանոցում հրավիրված մամլո ասուլիսի հյուրերը «Եվրասիա» ԲՀԿ ներկայացուցիչներն էին:

Վերջիններս համառոտ ներկայացրեցին Եվրասիա ԲՀԿ գործունեության չորս ճյուղերը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, որից հետո մանրամասն ներկայացրին Եվրասիա ԲՀԿ-ի բոլորովին վերջերս մեկնարկած «Եվրասիա Միջազգային Էկոլոգիական Ծրագրեր»-ը և «Green Hot els Certificate» վկայականը: Ծրագրի նպատակն է շնորհել վկայական բոլոր այն հյուրանոցներին, որոնք հոգ են տանում արտաքին միջավայրի մասին` հետևելով էկոլոգիական նորմերին: Դառնալով Եվրասիա Միջազգային Էկոլոգիական Ծրագրերի անդամ` հյուրանոցը պարտավորվում է նաև իրականացնել որևէ էկոլոգիական ծրագիր Եվրասիա ԲՀԿ-ի հետ համատեղ:

Այսպիով «Անի Պլազա» հյուրանոցը դարձավ ծրագրի առաջին անդամը` ստանալով «Green Hotels Certificate» վկայականը:

Մոտ ապագայում կազմակերպության անդամները ծրագրում են իրականացնել էկոլոգիային նվիրված մի շարք ծրագրեր` աղբահավաք Հրազդանի կիրճում, ջրագծերի վերանորոգում համայնքներում, և այլն …

IMG_7959IMG_7974

free vector