Թումանյանի զբոսայգում անցկացվեց «Ընտրի´ր քո գիրքը» խորագրով փառատոնը. 20.07.2017

Հուլիսի 19-ին, ժամը 17:00-ին  Հովհ․ Թումանյանի անվան զբոսայգում տեղի ունեցավ «Եվրասիա» ԲՀԿ նախաձեռնած «Ընտրի´ր քո գիրքը» խորագրով գրքի փառատոնը։

Փառատոնի նպատակն էր հանրությանն ապահովել  բացառիկ հնարավորություն  բացահայտելու նոր գրքեր,  հասարակությանը ծանոթացնել հայտնի գրողների ստեղծագործություններին, բարձրացնել ՀՀ քաղաքացիների  կրթվածության մակարդակը և  հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ։

Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին մի շարք հետաքրքրաշարժ խաղեր, մասնակիցները հնարավորություն ունեցան ընտրել իրենց նախապատվության գրքեր` մասնակցելով վիկտորինաներին:

Այսպիսի միջոցառումների  կազմակերպման  խրախուսումը շատ կարևոր է , քանի որ դրանք մոտեցնում են  մարդկանց գրքին, նրանց մեջ արթնացնում սերը գրքի հանդեպ:

IMG_2786IMG_2743IMG_2692IMG_2680IMG_2687

free vector