Ծառատունկ Արագած լեռան լանջին. 04.11.2017

«Եվրասիա» ԲՀԿ-ն երկրի մի շարք խնդիրներից կարևորում է հատկապես էկոլոգիական խնդիրներն ու երկրի կանաչապատման հարցը: Այդ է պատճատը, որ կազմակերպությունն իր գործունեության 20 տարիների ընթացքում բազմիցս իրականացրել է ծառատնկման  տարբեր աշխատանքներ:

Այս անգամ Նոյեմբերի 4-ին «Եվրասիա» ԲՀԿ նախաձեռնությամբ Արագած  լեռան ստորոտին և 2003թ․-ին կազմակերպության կողմից հիմնված «Եվրասիա» դենդրոլոգիական այգում  տեղի ունեցավ  լայնամասշտաբ ծառատունկ:

 «Դենդրոլոգիական»  այգին ու Արագած  լեռան ստորոտն համալրվեցին  նոր ծառերով, թփերով ու եղևնիներով: Կազմակերպության կողմից հայտարարված  աշնանային ծառատունկի ժամանակ ընդհանուր առմամբ տնկվեց շուրջ 600 ծառ, 100-ից ավելի  թուփ և 20-ից ավելի եղևնիներ: Նոր ծառերն ու թփերը համապատասխանում են  տեղանքի բնակլիմայական պայմաններին և ունեն բարձր կպչողականություն:

 Կազմակերպությունը  բազմիցս իրականացրել է կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր՝ Հայաստանի  մի շարք անտառազուրկ գոտիներում։ Հիմնադրման տարիներից  կազմակերպությունը աշխատանքներ է իրականացրել անապատացման դեմ պայքարում՝  տնկվել և վերականգվել են հազարավոր  ծառեր:

23335940_1745859882154033_1678280774_o 23336275_1745861455487209_309263892_o 23336289_1745861132153908_1252569930_o23335751_1745861395487215_1879548083_o23423507_1745861555487199_514823689_oIMG_3372IMG_3439IMG_3412IMG_3447

free vector