ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում «Եվրասիա» ԲՀԿ-ն և Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը իրականացրին «Հարմարավետ պայմաններ՝ շատ կրթված երեխաներ» համատեղ ծրագիրը

 Սեպտեմբերի 24-ին, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի ունեցավ «Գուսան Աշխույժ»-ի անվան արվեստի դպրոցի պարի դասարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը։

Արվեստի դպրոցի  դասասենյակը  վերանորոգվել և նորովի շահագործման է հանձնվել «Եվրասիա»  բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։

Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը  տրամադրել է  ՀՀ-ում  Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը՝ «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում, իսկ մյուս մասը  տրամադրել է «Եվրասիա» ԲՀԿ-ն։

Ծրագիրը կենսական նշանակություն ունի Արագած համայնքի և նրա բնակիչների համար, քանի որ կնպաստի  արվեստի դպրոցի սաների ու ուսուցիչների առավել հարմարավետ և բարենպաստ պայմաններում մշակութային գործունեության ծավալմանը։

Արարարողությանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան Պավել Չեպլակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Արագած համայնքի ղեկավար  Հենրիկ Հովհաննիսյանը, Ապարան շրջանի փոխհամայնքապետ Գոռ Աբրահամյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել  Հայաստանի Հանրապետությունում  մշակութային, էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացմանը  խթանող   մի շարք ծրագրեր ու նախագծեր։ Վերջերս կազմակերպության նախաձեռնությամբ իրականցվեց ևս մեկ լայնամասշտաբ ծրագիր․ «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համագործակցության  արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքում կառուցվեց առաջին արևային ֆոտովոլտային  կայանը։

IMG_5435 IMG_5446 IMG_5464 IMG_5505 IMG_5536 IMG_5537 IMG_5558 IMG_5585 IMG_5592 IMG_5619 IMG_5626 IMG_5630

free vector