ՀՀ պետական դրոշի օր. 15.06.2016

Հունիսի 15-ին, «Եվրասիա» Բարեգործական ՀԿ-ն ՀԱՊԿ Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպեց տոնական ակցիա ՝ նվիրված ՀՀ-ում Պետական Դրոշի օրվան: Տոնական ակցիայի շրջանակներում անցկացվեցին հետաքրքիր խաղեր և մասնակիցներին տրվեցին բազմաթիվ նվերներ պետական խորհրդանիշների տեսքով: Տոնական ակցիան նպատակ ուներ հիշեցնել ՀՀ բնակչությանը ՀՀ պետական խորհրդանիշների, դրանց նշանակության, ընդունման տարեթվի և ստեղծման մանրամասների մասին:Ակցիային մասնակցեցին բազմաթիվ անցորդներ, օտարերկրացիներ, երեխաներ, որոնք հաճույքով պատասխանեցին վիկտորինայի հարցերին և ստացան իրենց հուշանվերները: Ամբողջ ընթացքում հնչում էր ՀՀ պետական օրհներգը, ինչպես նաև այլ հայրենասիրական երգեր, ինչն էլ ավելի տոնական տրամադրություն էր հաղորդում նախաձեռնությանը:

01 02 03 04 05

free vector