Ճապոնիայում կառուցվել է առաջին լողացող արևային կայանը

Ճապոնիայում կառուցվել է առաջին լողացող արևային կայանը, որն ունակ է դիմադրելու թայֆունի ուժգնությանը։

Լողացող արևային կայանը ավելի շատ էներգիա է արտադրում, քան հողի վրա հիմնված հարթակները կամ տանիքների վրա տեղադրված արևային վահանակները։

Ջրամբարում տեղադրված կայանը նպաստում է ջրիմուռների ավելի դանդաղ աճին։ Նյութը, որից կառուցված է կայանը, քիմիական խախտումների ենթարկված չէ և  վնասակար ոչինչ իրենից չի ներկայացնում։ Ավելին, նման կայանը ունակ է դիմադրելու թայֆունի։

Կայանի ստեղծողները կարծում են, որ այս համակարգը հարմարավետ է կղզի-պետությունների համար, քանի որ վերջինները կարող են տարածքային խնդիր ունենալ։

2017 թվականին ջրային արևային պանելները կփորձարկեն Թայվանում։

կայք

free vector