Մեր Մասին

 «Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը գրանցվել է և գործում է 1997թ-ից

 

Կազմակերպության նախագահ` Նվեր Թորոսյան

 

 

Ստեղծման պատմությունը`

 

1991թ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Հաջորդ տարիները ծանր փորձություն դարձան նորանկախ հանրապետության համար: Մեր երկիրն ապրեց էներգետիկ ճգնաժամ, տնտեսական շրջափակում: Այս և մի շարք այլ գործոններ կործանարար ազդեցություն ունեցան Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Սկսած 1995թ-ից` իրավիճակն սկսեց աստիճանաբար բարելավվել: Սակայն դեռ շատ բան էր անհրաժեշտ անել հանրապետության տնտեսության վերականգնման և հետագա զարգացման համար:
Մեր կազմակերպության հիմնադիրները, լինելով անկեղծ հայրենասերներ և ղեկավարկելով Հայաստանը ծաղկող և զարգացած երկիր տեսնելու զանկությամբ, միավորեցին իրենց ջանքերը և 1997թ հիմնեցին «Եվրասիա» Բարեգործական հասարակական կազմեկերպությունը:

Առաքելությունը`

 

«Եվրասիա» ԲՀԿ-ն աջակցում է ՀՀ  էկոլոգիական, տնտեսական և հասարակական զարգացմանը, անապաստան կենդանիների պաշտպանությանը  ուսուցման, լոբինգի, շահերի պաշտպանության, խորհրդատվությունների, համագործակցության և  ֆինանսական ներդրումների միջոցով:

 

Կազմակերպության կառուցվածքը`

 

Կազմակերպությունն ունի 112 անդամ, 8 մշտական կամավոր, որոնք հասարակական հիմունքների վրա աջակցում են նախագծերի իրականացմանը, ինչպես նաև ամենօրյա գրասենյակային աշխատանքներին:
Կազմամերպության ղեկավարության կազմի մեջ են մտնում բարձր որակավորում ունեցող տարբեր ոլորտների մասնագետներ` տնտեսագետներ, անասնաբույժներ, իրավա¬բաններ, կենսաբաններ, սոցիոլոգներ և այլն:
ՀԿ ղեկավար մարմինն է Խորհուրդը, որն ընտրվում է Ընդհանուր Ժողովի ժամանակ: Ընդհանուր Ժողովը գումարվում է տարին մեկ անգամ:

 

«Եվրասիա» ԲՀԿ-ն

 

հանդիսանում է «Հայաստանի Դենդրոլոգների Ասոցիացիայի» հիմնադիրներից, ինչպես նաև «Պահպանենք մեր անտառները» կոալիցիայի և Կանանց Օգնության միջազգային կազմակերպությունների անդամ և սերտ համագործակցում է  տեղական և միջազգային այնպիսի ՀԿ-ների հետ, ինչպիսիք են` Եվրասիա  Հիմնադրամ, USDA, ATP, SPANA, Montana Spay/Neuter Task Force, Planned Pethood Plus Inc., Corporate Affairs Manager Council  for the Registration of Forensic Practitioners, WSPA, ESPACES, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ, Երևանի Քաղաքապետարան , «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, «Երիտասարդ Համալսարանականների Միավորում», «Գոլոլեան Հիմնադրամ», Արագածոտնի մարզպետարան, Բնապահպանության Նախարարություն, Մշակույթի Նախարարություն, ՌԴ Դեսպանատուն և այլն: