«Ոսկե Արագած» հուշամեդալի շնորհումը Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս, արցախյան պատերազմի ազատամարտիկ Տեր Պարգև արքեպիսկոպոս Սրբազանին. 26.10.2016

Հոկտեմբերին 26-ին «Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Ոսկե Արագած» հուշամեդալի շնորհումը Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս, արցախյան պատերազմի ազատամարտիկ Տեր Պարգև արքեպիսկոպոս Սրբազանին ՝ կատարած բազմաթիվ բարեգործական աշխատանքների համար: Հանդիպման ընթացքում  քննարկվեցին նաև «Եվրասիա» ԲՀԿ-ի կողմից ծրագրվող հետագա բարեգործական նախագծերը:

Նշենք,  որ  2015թ.-ի հունվար ամսից «Եվրասիա» ԲՀԿ-ն սկսել է պարգևատրել «Ոսկե Արագած» հուշամեդալով բոլոր այն բարերարներին, գործարարներին, հասարակական, քաղաքական, հոգևոր գործիչներին, ովքեր զգալի ներդրում ունեն հասարակական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական, գիտական  ու հոգևոր  ոլորտների զարգացման գործում:

«Ոսկե Արագած»  հուշամեդալով  արդեն պարգևատրվել են  մի շարք հոգևոր  և հասարակական գործիչներ, ԽՍՀՄ-ի  հերոս գեներալ-լեյտենանտ Յուրի Բաբանսկին, ՌԴ ԴԱԾ Սահմանապահ զորքերի գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը, ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի պատվավոր քաղաքացի, գործարար Աղվան Կարապետյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը  և այլք:

 

IMG_0532 IMG_0538 IMG_0540 IMG_0542 IMG_0551 IMG_0562 IMG_0574 IMG_0588 IMG_0606

free vector