Սթիվեն Հոքինգ: Թրամփի որոշման պատճառով տեղալու են թթվային անձրևներ

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը իր մտավախությունն է հայտնել ,Թրամփի Փարիզի համաձայնագրից դուրս գալու որոշման վերաբերյալ և նշել, որ այն կարող է վատ հետևանք ունենալ կլիմայի փոփոխության վրա:  Ֆիզիկոսը նշել է, որ եթե միացյալ ուժերով չպայքարեն կլիմայական փոփոխության դեմ, ապա հետդարձ ճանապարհը չի լինի:

Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում գիտնականը հայտարարել է, որ կա մեծ հավանականություն, որ Երկիր մոլորակը դառնա Վեներայի նման, այսինքն ջերմաստիճանը կարող է հասնել 250 աստիճանի և կտեղան միայն թթվային անձրևներ:

Նշենք, որ ֆիզիկոսը վերջերս ներկայանում է ոչ միայն որպես գիտնական, այլ նաև հասարակական գործիչ՝ իր կարծիքը հայտնելով տարատեսակ հարցերի շուրջ:

Սակայն տարբեր գիտնականներ հայտնում են տարբեր կարծիքներ: Ոմանք նշում են, որ Երկիր մոլորակը կարող է դառնալ երկրորդ Վեներա, մյուսները՝ կլինեն կլիմայական փոփոխություններ, բայց ջերմաստիճանը չի հասնի 125-ի և այլն:

b177b92bfbed6a89fa1cd451489835a4

free vector