Lևոն Ազատի Սարգսյանի պարգևատրման հանդիսավոր արարողությունը. 25.12.2016

2016 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, դիվանագետ, արևելագետ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Ազատի Սարգսյանի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: «Եվրասիա» ԲՀԿ նախագահ Նվեր Թորոսյանը պրն. Սարգսյանին պարգևատրեց «Ոսկե Արագած» հուշամեդալով ՀՀ Արագած համայնքի Դերենիկ Դեմիրճյանի անվան N1 միջնակարգ դպրոցում ուսումնամեթոդական լաբորատորիաների ստեղծման, նորագույն սարքավորումներով զինման, ինչպես նաև Արագած համայնքում կատարած մի շարք այլ բարեգործությունների համար:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ Արամ Սահարյանը, Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի տնօրեն Հունան Ղազարյանը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեեվը,ՀՀ Դեր Զորի Պատվո հյուպատոս Սուրեն Վարդանյանը, Արագած համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը, համայնքապետարանի աշխատակիցները, «Եվրասիա» ԲՀԿ աշխատակիցները և այլք:
Հիշեցնենք, որ 2015 թ.-ի հունվար ամսից «Եվրասիա» ԲՀԿ-ն սկսել է պարգևատրել «Ոսկե Արագած» հուշամեդալով բոլոր այն հասարակական, քաղաքական գործիչներին,բարերարներին, գործարարներին,գյուտարարներին,բնապահպաններին և անհատ անձանց, ովքեր զգալի ներդրում ունեն հասարակական, քաղաքական, սոցիալական, գիտության, ինպես նաև հոգևոր կյանքի զարգացման ոլորտներում:

unnamedunnamed (1)IMG_1492IMG_1487IMG_1482

free vector