ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Ամանորի կապակցությամբ “Եվրասիա” ԲՀԿ-ն օգնության ձեռք մեկնեց ՀՀ Արագածոտնի Մարզի 10 անապահով ընտանիքներին: 26.12.2014
27.12.2014

2014 թ.-ի դեկտեմբեր 26-ին «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի Մարզպետարանի  հետ համագործակցության արդյունքում իրականացրեց սոցիալական ծրագիր` Արագածոտնի մարզի 10 անապահով ընտանիքների համար, որոնց կազմում են  անաչափահաս, հաշմանդամ երեխաներ: Կազմակերպության ներկայացուցիչները նրանց տրամադրեցին առաջին անհրաժեշտության սննդատեսակներից բաղկացած ծանրոցներ և հագուստ: “Եվրասիա” ԲՀԿ-ի աշխատակիցները բոլորին շնորհավորեցին  Ամանորի կապակցությամբ` մաղթելով առողջություն, բարեկեցություն և հաջողակ տարի: