«Արևային էներգիան որպես համայնքի կայուն զարգացման գրավական» կլոր սեղան-քննարկում Ջերմուկ քաղաքում
20.06.2019

Հունիսի 24-ին, ժամը 12:00-ին «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կանցկացնի «Արևային էներգիան որպես համայնքի կայուն զարգացման գրավական» խորագրով կլոր սեղան-քննարկումը ( ք․ Ջերմուկ , «Գրանդ ռիզորթ Ջերմուկ») :

Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրած դրամաշնորհային ծրագրերի շրջանակում:

Կլոր սեղան-քննարկման  անցկացման բուն նպատակն է աջակցել Հայաստանին անցնելու «կանաչ» էներգիայի՝ նպաստելով Հայաստանի համայնքների էկոլոգիական և բնապահպանական վիճակի բարելավմանը, արտանետվող ջերմոցային գազերի (տ CO2) քանակի կրճատմանը։ Ծրագիրը մտադիր է խթանել այլընտրանքային էներգիայի օգտագործումը՝ որպես  շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման և Հայաստանում էկոլոգիական և էներգետիկ անվտանգությանը բարելավման հիմնական միջոցի։  

Ծրագրի մասնակիցները կստանան անհրաժեշտ տեղեկատվությունը կանաչ էներգիայի կարևորության, հայաստանում դրա ներուժի և օգտագործման առավելությունների մասին։

Միջոցառման  մասնակիցների    կազմը՝

  1. «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայան և կազմակերպության աշխատակիցներ,
  2. Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան,
  3. Ջերմուկ քաղաքի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյան,
  4. ՀՀ   տաս մարզերի մարզպետարանների համապատասխան վարչության ղեկավարներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, կառավարության ներկայացուցիչներ,
  5. «Green Option Group» կազմակերպության հիմնադիր` Արման Նալբանդյան։