ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Աշուղ Աշխույժի 130-ամյակ և «Ընտրանի» երկերի ժողովածուի շնորհանդես. 06.12.2014
20.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Արագած համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվեց աշուղ «Աշխույժ»-ի ծննդյան 130-ամյակը: Հոբելյանի առիթով տպագրվել էր նաև աշուղ Աշխույժի լավագույն երգերի «Ընտրանի» ժողովածուն:

Միջոցառումն ուղեկցվեց աշուղական երգերի լավագույն կատարումներով: Համերգ- շնորհանդեսին ներկա էին մի շարք պետական և մշակութային գործիչներ, այդ թվում նաև «Եվրասիա» ԲՀԿ ներկայացուցիչները `ղեկավար Ն. Թորոսյանի գլխավորությամբ:
Համերգ-շնորհանդեսը նաև լուսաբանեց «Ֆայլ-Պրո» ծրագիրը: