ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի թվով 22 սաների էքսկուրսիան Երևան. 14.07.2016
15.07.2016

Հուլիսի 14-ին «Եվրասիա» բարեգործական ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպվեց ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի «Գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի թվով 22 սաների էքսկուրսիա Երևան քաղաքում գտնվող տարբեր հաստատություններ: Սկզբում երեխաները այցելեցին «Մեգերյան կարպետներ» գորգերի խանութ, այնուհետև՝ Ժող. Արվեստի թանգարան և ավարտեցին իրենց էքսկուրսիան «Մետաքսի ճանապարհ հյուրանոց» այցելությամբ, որտեղ երեխաները ծանոթացան գորգագործության գաղտնիքներին և ստացան գորգագործության մասին հետաքրքրաշարժ տեղեկություններ: