ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում «Եվրասիա» ԲՀԿ-ն և Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը իրականացրին «Հարմարավետ պայմաններ՝ շատ կրթված երեխաներ» համատեղ ծրագիրը
14.09.2018

Սեպտեմբերի 24-ին, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի կունենա «Գուսան Աշխույժ»-ի անվան արվեստի դպրոցի պարի դասարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը։

Արվեստի դպրոցի  դասասենյակը  վերանորոգվել և նորովի շահագործման է հանձնվել «Եվրասիա»  բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանում Լեհաստանի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։

Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը  տրամադրել է  ՀՀ-ում  Լեհաստանի դեսպանությունը՝ «Փոքր դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում, իսկ մյուս մասը  տրամադրել է «Եվրասիա» ԲՀԿ-ն։

Ծրագիրը  կունենա  կենսական նշանակություն Արագած համայնքի և նրա բնակիչների համար, քանի որ կնպաստի  արվեստի դպրոցի սաների ու ուսուցիչների առավել հարմարավետ և բարենպաստ պայմաններում մշակութային գործունեության ծավալմանը։

Ծրագրով կաջակցենք  ամբողջ տարածաշրջանում մշակույթային ոլորտի զարգացմանը, քանի որ  «Գուսան աշխույժ»-ի անվան արվեստի դպրոցից օգտվում են ոչ միայն Արագած համայնքի երիտասարդությունը, այլև՝ Արագածոտնի տարածաշրջանի 4-ից ավելի համայնքների երիտասարդներ։

Արարարողությանը ներկա կգտնվեն ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր  դեսպան Պավել Չեպլակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Արագած համայնքի ղեկավար  Հենրիկ Հովհաննիսյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել  Հայաստանի Հանրապետությունում  մշակութային, էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացմանը  խթանող   մի շարք ծրագրեր ու նախագծեր։ Վերջերս կազմակերպության նախաձեռնությամբ իրականցվեց ևս մեկ լայնամասշտաբ ծրագիր․ «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համագործակցության  արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքում կառուցվեց առաջին արևային ֆոտովոլտային  կայանը։