Հունիսի 18-ին, տեղի ունեցավ «Եվրասիա» ԲՀԿ-ի և Լեհաստանի դեսպանության միջև «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրումը։
18.06.2019

Այսօր հունիսի 18-ին, տեղի ունեցավ «Եվրասիա» ԲՀԿ-ի և Լեհաստանի դեսպանության միջև «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրումը։ 
Ծրագիրը նախատեսում է իրականացնել Վանաձոր քաղաքում հաշմանդամություն ունեցող կանանց համար կար ու ձևի դասընթաների անցկացման սոցիալական ծրագիր:
Ծրագրի նպատակն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող կանանց աշխատելու իրավունքը և որպես աշխատանքային ռեսուրս ընդգրկել սոցիալական ոլորտ՝ դյուրացնելու համար նրանց մուտքն աշխատաշուկա և բարելավելու նրանց կենսամակարդակը: Ծրագրով նախատեսվում է ներառել Վանաձոր քաղաքից թվով 15 հաշմանդամ կանանց (հաշմանդամության 3-րդ և 2-րդ կարգ ունեցող)։
Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 22 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացումն խթանող մի շարք ծրագրեր ու նախագծեր։