ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Պահպանեˊնք բնությունը և այն կպահպանի մեզ» բնապահպանական ծրագրի մասնակիցների այցը Բյուրականի աստղադիտարան և պատվոգրերի հանձման արարողություն
24.05.2019

Մայիսի 22-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի սաների ճանաչողական այցը Բյուրականի աստղադիտարան, որով ավարտին մոտեցավ «Եվրասիա» ԲՀԿ-ի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համատեղ մշակած «Պահպանենք բնությունը և այն կպահպանի մեզ» բնապահպանական ծրագիրը։ Այցելության ավարտին ծրագրի մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր։

Ծրագիրը ճանաչողական, ուսուցողական բնույթի էր, որն անցկացվեց Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում, 2019 թ․ ապրիլի 10-ից մինչև մայիսի 22-ը, որպես լրացուցիչ կրթության դասաժամ։ 
Ծրագրի հիմնական նպատակն էր դպրոցականների մոտ ՀՀ բնապահպանական կրթության և դաստիարակության դերի և նշանակության բարձրացումը, ինչպես նաև էկոլոգիական մշակույթի զարգացման ու էկոլոգիական արժեքների ձևավորման խթանումը։

Կցանկանայինք նշել, որ ՀՀ դպրոցական աշակերտների մոտ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների մասին իրազեկման ու տեղեկատվության մակարդակի բարձրացումը շատ արդիական ու կարևոր հիմնախնդիր է, և «Եվրասիա» ԲՀԿ կողմից նախաձեռնած ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ընդգրկելով նոր մարզեր ու դպրոցներ։