ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Մեր Մասին

«Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը գրանցվել է և գործում է 1997թ-ից

Կազմակերպության նախագահ` Նվեր Թորոսյան

Ստեղծման պատմությունը`

1991թ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Հաջորդ տարիները ծանր փորձություն դարձան նորանկախ հանրապետության համար: Մեր երկիրն ապրեց էներգետիկ ճգնաժամ, տնտեսական շրջափակում: Այս և մի շարք այլ գործոններ կործանարար ազդեցություն ունեցան Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Սկսած 1995թ-ից` իրավիճակն սկսեց աստիճանաբար բարելավվել: Սակայն դեռ շատ բան էր անհրաժեշտ անել հանրապետության տնտեսության վերականգնման և հետագա զարգացման համար:
Մեր կազմակերպության հիմնադիրները, լինելով անկեղծ հայրենասերներ և ղեկավարկելով Հայաստանը ծաղկող և զարգացած երկիր տեսնելու զանկությամբ, միավորեցին իրենց ջանքերը և 1997թ հիմնեցին «Եվրասիա» Բարեգործական հասարակական կազմեկերպությունը:

Առաքելությունը`

Կազմակերպության նպատակն է պահպանել և պաշտպանել շրջակա միջավայրը, խթանել Հայաստանում էկո տուրիզմի զարգացումը , կազմակերպել բազմաբնույթ օգնություններ երեխաներին, անօգնական ծերերին, սոցիալապես անապահով ընտանիքներին, աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:

Կազմակերպության կառուցվածքը`

Կազմակերպությունը ունի 8 աշխատողներ, 38 կամավորներ Հայաստանի տարբեր մարզերից (Կոտայք, Արագածոտն, Շիրակ, Արմավիր, Լոռի): «Եվրասիա» ԲՀԿ-ում  նախագծերի համար աշխատում են որակյալ  մասնագետներ `տնտեսագետներ, կենսաբաններ, ճարտարագետներ, վերականգնվող էներգետիկայի ոլորտի մասնագետներ և այլն:
ՀԿ ղեկավար մարմինն է Խորհուրդը, որն ընտրվում է Ընդհանուր Ժողովի ժամանակ: Ընդհանուր Ժողովը գումարվում է տարին մեկ անգամ:

«Եվրասիա» ԲՀԿ-ն

 ակտիվ կերպով համագործակցում է  պետական ու կրթական կառույցների ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ․ ՀՀ Կառավարություն, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Մշակույթի նախարարություն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Տարածքային զարգացման նախարարություն, Երևանի քաղաքապետարան,  Արագածի, Վանաձորի, Շիրակի համայնքապետարաններ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Կազմակերպության գործընկերների թվում են՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը, ՀՀ- ում Ճապոնիայի դեսպանությունը, USDA, USAID, UNDP,  SPANA, Montana Spay/Neuter Task Force, WSPA, ESPACES, “Ecological Academy” NGO,  UNAVISION, GEN և այլք։