1991թ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Հաջորդ տարիները ծանր փորձություն դարձան նորանկախ հանրապետության համար: Մեր երկիրն ապրեց էներգետիկ ճգնաժամ, տնտեսական շրջափակում: Այս և մի շարք այլ գործոններ կործանարար ազդեցություն ունեցան Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Սկսած 1995թ-ից` իրավիճակն սկսեց աստիճանաբար բարելավվել: Սակայն դեռ շատ բան էր անհրաժեշտ անել հանրապետության տնտեսության վերականգնման և հետագա զարգացման համար:
Մեր կազմակերպության հիմնադիրները, լինելով անկեղծ հայրենասերներ և ղեկավարկելով Հայաստանը ծաղկող և զարգացած երկիր տեսնելու զանկությամբ, միավորեցին իրենց ջանքերը և 1997թ հիմնեցին «Եվրասիա» Բարեգործական հասարակական կազմեկերպությունը: