ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Գյուղատնտեսության Զարգացման Դեպարտամենտ

Գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտը գործում է կազմակերպության ստեղծման օրից։

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ 1998-2002 թվականներին ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 35%, որից 23-26%-ը կազմում է գյուղատնտեսությունը։

Հայաստանը ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոն է համարվում։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ ։

Այժմ Հայաստանում աճեցվում է մեծ քանակությամբ բազմազան բույսեր, այդ թվում՝ հացահատիկային բույսերի 6 տեսակ, 366 ուտելի բույսեր, 62 տեսակ միրգ և 65 տեսակ բանջարեղեն։ Ընդհանուր առմամբ 521 տեսակ բույսերից Հայաստանում հանդիպում է 16%-ը։

Սակայն այժմ գյուղացիները ունեն մթերքի իրացման խնդիր։ Խնդրի լուծման համար «Եվրասիա»ԲՀԿ-ն նախաձեռնում է քայլեր, որոնք թույլ են տալիս գյուղացուն կապել պոտենցիալ գնորդների հետ։

«Եվրասիա» ԲՀԿ-ն ստեղծել է «Հայ գյուղատնտեսական մթերք արտադրողների և պոտենցիալ գնորդների» ամսագիր, որը խթան է հանդիսանում գյուղատնտեսության զարգացման համար։

«Եվրասիա» ԲՀԿ-ի առաքելությունն է աջակցել ֆերմերներին ու ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, որը կհանգեցնի գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը ու  կնպաստի աղքատության հաղթահարմանը: