«Եվրասիա» ԲՀԿ կողմից շարունակվում են անապահով ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը

2019թ. փետրվարի 1-ին «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արթիկ քաղաքում իրականացրեց սոցիալական ծրագիր ՝ քաղաքի տասնյակ անապահով ու կարիքավոր ընտանիքներին տրամադրելով պարենային աջակցություն։
Մասնակիցների ընտրության հարցում աջակցություն ցուցաբերեց Արթիկի թեմը՝ տրամադրելով քաղաքի ամենախոցելի ընտանիքների ցանկը։ Ցանկի հիման վրա ընտրվեց մինչև 30 կարիքավոր ընտանիք, որոնց, Արթիկի թեմին պատկանող եկեղեցում, տրամադրվեցին առաջին անհրաժեշտության սննդատեսակներից բաղկացած ծանրոցներ։
Նշենք, որ կազմակերպության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրում՝ ամեն անգամ ընդգրկելով նորանոր գյուղական և քաղաքային համայնքներ։

3    451

free vector