Հռոմի Պապը քննադատել է Թրամփին `Փարիզի կլիմայի համաձայնագրից դուրս գալու և DASA-ի չեղարկման համար

Երբ Կարիբյան կղզիներում  մոլեգնում էր Իրմա փոթորիկը, Հռոմի Պապը հնգօրյա այցով մեկնել էր Կոլումբիա: Վերադառնալով Վատիկան՝ նա տեսավ արդեն կղզու փլատակները։ Սա Հռոմի Պապի համար պատճառ հանդիսացավ մտածել այն  քաղաքական գործիչների մասին, որոնք մերժեցին կլիմայի փոփոխության խնդիրները։ Կոլումբիայում իր այցի ժամանակ նա հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ կոչ արեց համաշխարհային առաջնորդներին լսել գիտնականներին, որոնք բազմիցս կանխատեսել են փոթորիկների քանակի և ուժի ավելացումը: Հռոմի Պապը համոզված է, որ փոթորիկների վերջին շարքը ազդարարում է, որ մարդկությունը շուտով «կխեղդվի», եթե չճանաչի և միջոցներ չձեռնարկի գլոբալ տաքացման դեմ։ Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզյան համաձայնագրից, Վատիկանի առաջնորդները կոչ արեցին նրան վերանայել իր որոշումը: Այնուամենայնիվ, նախագահը որոշեց հետևել ընտրված ընթացքին, թեև չի հրաժարվել այլ երկրների հետ համագործակցել շրջակա միջավայրի պահպանության հարցերում: Էկոլոգիայի վերաբերյալ դիրքորոշումը Թրամփի միակ որոշումը չէ, որի հետ Կաթոլիկ եկեղեցին չի համաձայնում: Հռոմի Պապը խոսեց նաև DASA-ի ծրագրի չեղարկման մասին, որն իր մեջ ներառում էր ներգաղթյալների երեխաներին տեղահանումից զրկելը և աշխատելու իրավունք տալը: Հռոմի Պապը դեմ է, որ երիտասարդ ներգաղթյալները բաժանվեն իրենց ընտանիքներից:

«Հույս ունեմ, որ այս օրենքը կվերանայվի, քանի որ ԱՄՆ-ի նախագահը միշտ հանդես է գալիս ի պաշտպանություն մարդկային կյանքի։ Եթե նա իսկապես հավատարիմ է այդ սկզբունքներին, նա գիտակցում է, որ ընտանիքը կյանքի օրրանն է, և նրա միասնությունը պետք է պաշտպանված լինի»։

D99F1663-8C18-49A6-B836-ADE587E2536C_w1023_r1_s

free vector