2015 թ.-ի հոկտեմբերի 25-26 –ին տեղի ունեցավ «Վարչականշրջանիշրջակամիջավայրիանթրոպոգենաղտոտիչներիհայտնաբերում, վերահսկումևվերամշակում» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն էին` «ՀԱՊԿ» Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն, ինչպես նաև Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամը: Գիտաժողովին ներկա էին նաև «Եվրասիա» ԲՀԿ-ի էկոլոգիական դեպարտամենտի ներկայացուցիչները: