Ապարանում մեկնարկեց քանդակագործությանը նվիրված 2-րդ միջազգային սիմպոզիումը
04.06.2019

Հունիսի 1-ին մեկնարկեց Ապարանում քանդակագործությանը նվիրված 2-րդ միջազգային սիմպոզիումը:
Միջազգային սիմպոզիումը այս տարի ընտրել է <<ԱՊԱԳԱՅԻ ՇԱՐԺՎՈՂ ԱՐՎԵՍՏ>> խորագիրը: Միջոցառումը <<Վերածնունդ>> հուշահամալիրում համախմբել է 23 քանդակագործների աշխարհի 16 երկրներից: «Եվրասիա» ԲՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերել սիմպոզիումի կազմակերպման և անցկացման գործում:
Նախաձեռնության նպատակն է ՝ Ապարան քաղաքի հանրաճանաչության բարձրացումը, ART-տուրիզմի զարգացումը, բնապահպանական գաղափարների տարածումը: