ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Էկոլոգիական դեպարտամենտ

դեպատրամենտը գործում է կազմակերպության ստեղծման օրից

Դեպարտամենտի առաքելությունը`

Շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծումն այն հիմնական պատճառներից էր, որ «Եվրասիա» ԲՀԿ հիմնադիրներին դրդեց միավորվելու:

Էկոլոգիական դեպարտամենտի գործունեությունը ներառում է շրջակա միջավայրի` ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի պահպանության բոլոր ոլորտները: Մենք սերտ համագործակցության մեջ ենք գրեթե բոլոր տեղական բնապահպանական կազմակերպությունների հետ, մասկակցում ենք բոլոր միջոցառումներին և հանդիպումներին:

«Եվրասիա» ԲՀԿ հանդիսանում է Հայաստանի դենդրոլոգների ասոցիացիայի հիմնադիրիերից մեկը, ինչպես նաև «Պահպանենք մեր անտառները» կոալիցիայի անդամ:

2003թ. Դեպարտամենտը մշակեց Արագած լեռան ստորոտում Դենդրո­լոգիական պարկ հիմնադրելու նախագիծ. Արագածը Հայաստանի ամենա­բարձր գագաթն է (4090մ): Նրան տրված է Անկախության գագաթ անվանումը:
Նախագիծն իրականացվեց Ամերիկայի Հայկական Համագումարի` Հայաստան ծառատունկ ծրագրի աջակցությամբ, որ տրամադրեց 500 տնկի, և տեղական ՀԿ-ների և կամավորների մասնակցությամբ: Այժմ մի գողտրիկ հեքիաթային օազիս` «ԵՎՐԱՍԻԱ» պարկը, զարդարում է պատմական լեռը: Մենք շարունակում ենք պարկի ընդարձակումը և ապագայի համար ծրագրում անվանական ծառուղիներ ստեղ­ծել: Բոլոր ցանկացողները կարող են իրենց դերն ունենալ Արագածոտնի կանաչ­ա­պատման մեջ, հավերժացնել իրենց և իրենց ընտանիքների անունները:

«Եվրասիա»  ԲՀԿ Էկոլոգիական դեպարտամենտը մշակել է Սևանա լճի ջրերն օրգանական աղտոտումից մաքրելու ծրագիր, Երևան քաղաքի կանաչապատման նախագիծ, ինչպես նաև մի շարք ծրագրեր` բնապահպանական նորներին մատաղ սերնդի իրազեկ լինելու մակարդակը բարձրացնելու համար:
Բոլոր այս ծրագրերն սպասում են իրենց իրագործման ժամին: