ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համագործակցության արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքում կկառուցվի առաջին արևային ֆոտովոլտային կայանը
31.08.2018

Այսօր՝  հուլիսի 31-ինՇիրակի մարզի Ազատան գյուղում տեղի ունեցավ «Ազատան գյուղում 70 ԿՎտ արևային ֆոտովոլտային կայանի  կառուցման» նախագծի ստորագրման  հանդիսավոր արարողությունը  ։

Արարարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր  դեսպան Ջուն Յամադան, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Ազատան համայնքի ղեկավար Վարդան  Իկիլիկյանը, Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառումը ուղեկցվել է համերգային ծրագրով , որին ակտիվ մասնակցություն են ունեցել Ազատան համայնքի «Տիգրան Մեծ» պարային համույթը, ընբշամարտի և բռնցքամարտի չեմպիոնները, ինչպես նաև JKS Armenia ֆեդերացիայի սաները։

Արևային կայանը կկառուցվի  «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։

Ծրագրի ֆինանսավորման մեծ մասը  կտրամադրի  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը՝ «Դրամաշնորհային աջակցություն հանուն Մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի  շրջանակում, իսկ մյուս մասը կտրամադրի «Եվրասիա» ԲՀԿ-ն և Ազատանի համայնքապետարանը։ Արևային կայանի կառուցման համաֆինանսավորումը  կլինի մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում և կառուցման աշխատանքները  նախատեսվում է ավարտին հասցնել վեց ամսվա ընթացքում։

 Կառուցվող ֆոտովոլտային կայանը կարտադրի 100 հազար կՎտ ժամ էլեկտրաէներգիա ու կայանի աշխատանքի շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 50,000 կգ ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը,  այնպես էլ՝ Ազատան համայնքի  բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը։

Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել  Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացումն խթանող   մի շարք ծրագրեր ու նախագծեր։