ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Հաշմանդամությունը որպես մարտահրավեր Շիրակի մարզում․Հաշմանդամություն ունեցող կանանց զինումը գիտելիքով և հմտություններով» ծրագրի փակման արարողությունը։
01.12.2020

Նոյեմբերի 30-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր Շիրակի մարզում․Հաշմանդամություն ունեցող կանանց զինումը գիտելիքով և հմտություններով» ծրագրի փակման արարողությունը։

Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանության և «Եվրասիա» ԲՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ ։

Ծրագրի շրջանակում իրականացվել է հաշմանդամություն ունեցող 12 կանանց համար 3 ամսյա կար ու ձևի դասընթաների անցկացում, որի նպատակն էր պաշտպանել հաշմանդամություն ունեցող կանանց աշխատելու իրավունքը, դյուրացնել նրանց մուտքն աշխատաշուկա, ընդգրկել սոցիալական ոլորտ որպես աշխատանքային ռեսուրս և բարելավել կենսամակարդակը: Ծրագրի մասնակիցներն են եղել Գյումրի քաղաքից հաշմանդամ կանայք (հաշմանդամության 3-րդ և 2-րդ կարգ ունեցող), ովքեր ծրագրի շրջանակում ստացել են ոչ միայն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, իրավաբանական աջակցություն, այլև՝ հետագայում սեփական գործունեություն ծավալելու համար համապատասխան սարքավորումներ ու պարագաներ։

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Յակոբ Զիգլերը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը և աշխատակիցները, Շիրակի տարածաշրջանային քոլեջի տնօրեն Էմմա Պետրոսյանը, ինչպես նաև Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը և այլոք։