ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Քայլարշավ դեպի Չինչին գյուղ. 12.07.2017
12.07.2017

«Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը կազմակերպել էր քայլարշավ դեպի Տավուշի մարզ, գյուղ Չինչին։ Քայլարշավի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Չինչին գյուղի ավանդույթներին, այցելել գյուղի տեսարժան վայրերը։ Քայլարշավի նպատակներից էր հասարակությանը ծանոթացնել Հայաստանի գողտրիկ անկյունների հետ և նրանց ուշադրությունը գրավել սահմանամերձ գյուղերին և խնդիրներին։