ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Շաքիի ջրվեժը ցամաքում է
05.05.2020

Բնության պետական հուշարձանների ցանկում ընդգրկված Շաքիի ջրվեժը գրեթե ցամաքել է։ Այս մասին 2020 թ․ մայիսի 2-ին լուսանկար է հրապարակել քաղաքացի Գոռ Կարապետյանը։

«Շաքի» փոքր ՀԷԿ-ը ջրառ է իրականացնում Շաքի գետից, որը ձևավորում է Շաքի ջրվեժը։ Մինչև 2017թ-ը ՓՀԷԿ-ի շահագործման արդյունքում Շաքի ջրվեժը գոյանում էր ՓՀԷԿ-ի կողմից փականի բացման ժամանակ: 

ԷկոԼուրի իրականացրած «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսեց փոքր ՀԷԿ-երի առողջացման ծրագիր: Ծրագրի արդյունքում որոշվեց սահմանել «Շաքի» ՓՀԷԿ-ի շահագործման նոր ռեժիմ:

2017 թ-ից «Շաքի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ն Շաքիի գետից ջրառ չի կարող իրականացնել մարտի 15-ից ապրիլի 30-ը` 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` ժամը 11:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը` 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնեցին․ ««Շաքիի» ՓՀԷԿ-ի գործուենության վերաբերյալ տեսչությունը կարող է ստուգում իրականացնել միայն գրավոր դիմում-բողոքի առկայության դեպքում»։

 

Աղբյուրը՝ ecolur.org