ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Տնտեսական դեպարտամենտ

դեպարտամենտը ստեղծվել և գործում է կազմակերպության գրանցման օրվանից

Դեպարտամենտի առաքելությունը`

Դեպարտամենտը աջակցում է տնտեսական աճին, գործազրկության մակարդակի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտադրության և արտահանման ընդլայնմանը, համաշխարհային շուկա ինտեգրմանը` կրթության, մարկետինգային ծառայությունների, ցուցահանդեսների կազմակերպման և այլ միջոցառումների շնորհիվ:

     Հայաստանը, լինելով նախկին Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկը, ԽՍՀՄ փլուզումից հետո մյուսների նման հայտնվեց ծանր տնտեսական կացության մեջ. գրեթե չկար տնտեսական աճ, դիտվում էին ինֆլացիայի բարձր տեմպեր, գործազրկության մակարդակն աճում էր օրեցօր: Մարդկանց մի հսկայական խումբ հայտնվեց աղքատության մեջ:

    1997-2002 թթ. իրականացվել են մի շարք հումանիտար նախագծեր` բնակչության անապահով խավերի համար:

   2002թ. “Եվրասիա” ԲՀԿ մշակեց մի նախագիծ, որն արժանացավ Եվրասիա Հիմադրամի դրական գնահատականին: Նախագծը կոչվում էր “Աջակցություն ՀՀ գյուղմթերքներ վերամշակողների տնտեսական զարգացմանը”: Նախագծի նպատակն էր տեղական ագրարային ձեռնարկություններին օգնել ընդլայնել իրենց արտադրության և արտահանման ծավալը, ստեղծել աշխատատեղեր, հարստացնել իրենց տեսականին և այլն: Այդ խրագրի շրջանակներում ստեղծվեց Մեթոդական կենտրոն, որն անվճար խորհրդատվություններ էր տրամադրում հարկային, մաքսային և իրավաբանական հարցերի վերաբերյալ, անցկացնում ինտենսիվ մարկետինգային միջոցառումներ` տեղական գյուղարտադրանքի պահանջարկի հայտնաբերման համար, ինչպես նաև օգնում էի արտադրողներին արտահանել իրենց ապրանքները. բացի դրանից, շահառուների համար անցկացվում էին մարկետինգային, կառակարական, հարկային և իրավաբանական թեմաներով սեմինարներ:

      Սույն ծրագրի բարեհաջող ավարտից հետո սկսվեց երկրորդը, որը կարծես հանդիսանում էր առաջինի տրամաբանակն շարունակությունը: Նախագիծը կոչվում էր “Աջակցություն տեղական գյուղմթերքներ արտադրողների ինտեգրմանը միջազգային շուկա”: Ծրագրի նպատակն էր տեղական արտադրողներին օգնել ինտեգրվել միջազգային շուկա, ինչն իրականացվում էր մարկետինգային և խորհրդատվական ծառայությունների, տեղեկատվության տարածման, վարկային միջոցների ձեռք բերման գործընթացին աջակցության, և ամենակարևորը, Հայաստանի ագրարային սեկտորի միավորման միջոցով:

   Այսպիսով, արդեն 2003թ. մեզ հաջողվեց միավորել տեղական ագրարային ձեռնարկությունները գյուղնթերքներ վերամշակողների Կոալիցիայի ստեղծման միջոցով: Միաժամանակ անցկացվել էր ՀՀ գյուղմթերքներ վերամշակողների Ցուցահանդես-ֆորում: 2004թ. USDA դրամաշնորհ տրամադրեց` “Հայկական գյուղմթերքներ արտադրողների և պետանցիալ գնորդների” երկկողմանի կատալոգ հրատարակելու համար, որում մի կողմից ներկայացված են տեղական արտադրողները և նրանց ապրանքը, մյուս կողմից` պոտենցիալ գնորդները:

       Չնայած նրան, որ դոնորների ֆինանսական աջակցությունն ավարտվել է` “Եվրասիա” ԲՀԿ շարունակում է աշխատել իր շահառուների հետ` նրանց տրամադրելով խորհրդատվական, տեխնիկական ծառայություններ, ինչպես իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար մշակելով նոր ծրագրեր: