ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: 23.10.2017
25.10.2017

Հոկտեմբերի 23-25-ը տեղի ունեցավ «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին` Եվրասիա ԲՀԿ-ն, «ՀԱՊԿ» Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»  ՀԿ-ն:

Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ և գիտական հետազոտողներ Ռուսաստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Իրանից, ինչպես նաև Երևանի բազմաթիվ բուհերից: Բացման խոսքով և ողջույններով հանդես եկան ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն, «Եվրասիա» ԲՀԿ նախագահ, տ.գ.թ., դոցենտ Նվեր Թորոսյանը, ՀՃԱ նախագահ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ պատվավոր ճարտարագետ Սերգեյ Մինասյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ, տ.գ.թ., ՀԱՊՀ դոկտորանտ Վահան Դավթյանը:

Գիտաժողովներն անցնում են արտասահմանյան գործընկերների ակտիվ մասնակցությամբ և ներկայացվում են օրգանական, կենսաօրգանական, գյուղատնտեսական օժանդակ միջոցներով, դեղանյութերով և այլ նման նյութերով շրջակա միջավայրի աղտոտման ու մաքրման խնդիրները:
Ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս գիտաժողովի զեկուցման թեզիսները հրատարակվել են առանձին գրքույկներով։ Լավագույն աշխատանքները տպագրվելու են տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում:

Նշենք նաև, որ, «Եվրասիա» ԲՀԿ նախագահ, ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Նվեր Թորոսյանին ՌԴ Միջազգային Ճարտարագիտական Ակադեմիայի կողմից շնորհվեց Պատվավոր Դիպլոմ՝ հավաքական անվտանգության և զինվորական ինժեներության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար։