ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Զարգացման ծրագրի իրականացում «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում
17.06.2021

Առողջապահության ոլորտում ՀՀ բուժհաստատություններին աջակցելու նպատակով, «Եվրասիա» ԲՀԿ-ն, «Լեհական օգնություն» (Polish Aid) ծրագրի շրջանակներում, համագործակցելով ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան (Embassy of Poland, Yerevan) հետ, իրականացրեց «Երևանի տեղական բուժհաստատությունների առողջապահական ծառայությունների որակի բարելավումը» խորագիրը կրող ծրագիրը, որի շրջանակում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին տրամադրվեց շարժական ռենտգեն համակարգ։ Ծրագրի ֆինանսավորման չափը կազմում է 28 000 Եվրո։

COVID-19 համավարակը և պատերազմը էլ ավելի ընդծեցին ՀՀ բուժհաստատություններում շարժական թվային բժշկական ռենտգեն սարքավորումների սուր անհրաժեշտությունը: Ի տարբերություն ստացիոնար ռենտգեն սարքավորումների, վերջինս հնարավոր է հեշտությամբ տեղաշարժել բուժհաստատության հիվանդասենյակներով՝ ապահովելով ավելի արագ և ճշգրիտ ախտորոշում շարժողունակության հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդների համար։

Շարժական թվային բժշկական ռենտգեն սարքավորման հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը և դեսպանատան առաջին խորհրդական Քշիշտոֆ Բարտչակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Վահան Գևորգյանը, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետ գնդապետ Տիգրան Ավետիսյանը և այլոք։