Հունիսի 3-ին լսողություն խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում (ք.Երևան) տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Լսողություն խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների հյուրերն էին “Եվրասիա” ԲՀԿ-ի ներկայացուցիչները, Ակադեմիական Միջազգային Ինստիտուտի ուսանողները, ինչպես նաև Բիզնեսի և Իրավունքի Մոսկովյան Ինստիտուտի ուսանողները: Ակցիայի իրականացմանը աջակցեց “Կիլիկիա” ՓԲԸ-ն`տրամադրելով 60 փաթեթ հյութ:
Իրենց առաջին ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած շրջանավարտները համտեսեցին տոնական տորթը և ստացան նվերներ, որոնք նաև նախատեսված էին կրթահամալիրի փոքր սերնդի ներկայացուցիչների համար:
Հանդիպման ավարտին դպրոցի տնօրեն Ա.Ավետիսյանը հյուրերին ծանոթացրեց կրթահամալիրի ողջ տարածքին, սաների ստեղծագործություններին, ինչպես նաև իրականացված ծրագրերին և նախագծերին: