2014 թ.-ի դեկտեմբեր 26-ին «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի Մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում իրականացրեց սոցիալական ծրագիր` Արագածոտնի մարզի 10 անապահով ընտանիքների համար, որոնց կազմում են անաչափահաս, հաշմանդամ երեխաներ: Կազմակերպության ներկայացուցիչները նրանց տրամադրեցին առաջին անհրաժեշտության սննդատեսակներից բաղկացած ծանրոցներ և հագուստ: “Եվրասիա” ԲՀԿ-ի աշխատակիցները բոլորին շնորհավորեցին Ամանորի կապակցությամբ` մաղթելով առողջություն, բարեկեցություն և հաջողակ տարի: