ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Անցկացվեց «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի մասնակիցների ընտրության վերջնական փուլը (Տավուշի մարզ)
15.04.2025

15.04.2025 թ. «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի շրջանակում, նախապես ներկայացված մասնակցության հայտերի հիման վրա, անցկացվեց ՀՀ Տավուշի մարզի վարչական ղեկավարների ընտրության վերջնական փուլը:

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ խաշորացված համայնքներից մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 30 վարչական ղեկավարներ:

Մասնակիցների ընտրությունը անցկացրին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետը՝ Աղաբեկ Գալստյանը և «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը:

Հիշեցնենք, որ «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական գործընթացները և խթանել բնակիչների ներգրավվածությունը գյուղական համայնքներում՝ բարձրացնելով Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարների կարողությունները: Ծրագիրը հիմնվելու է Վիշեգրադի գործընկեր երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի մասնակցային կառավարման լավագույն փորձի և գիտելիքների վրա:

Ծրագիրն իրականացվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: