2014թ.-ի մայիսի 17-ին “Եվրասիա” ԲՀԿ-ի կողմից հիմնադրված Դենդրոլոգիական Այգում տեղի ունեցավ արեն ավանդույթ դարձած Արագած լեռան լանջի կանաչապատումը: “Եվրասիա” ԲՀԿ-ն այս անգամ կազմակերպել էր անվանական ծառատունկ, որին մասնակցեցին ակտիվիստներ և բնապահպաններ տարբեր կազմակերպություններից, այդ թվում`“ՀԿ Կենտրոն” ՀԿ, “Սրբազան հող” ՀԿ, Արագածոտնի ԹեմիԱռաջնորդարան, “Արարատի մարզի կանաչներ” ՀԿ, Բնապահպանության, Մշակույթի Նախարարություն, Արագածոտնի մարզպետարան, “ՀԱՅԱՆՏԱՌ” ՊՈԱԿ, ՀՀ-ում ՌԴ Դեսպանատուն, ինչպես նաև “Եվրասիա” ԲՀԿ կամավորներ`նախագահ Ն. Թորոսյանի գլխավորությամբ և շատ այլ ակտիվիստներ և բնության սիրահարներ:
Բոլոր մասնակից – կազմակերպությունները տեղադրեցին իրենց անվանական ցուցատախտակները: Այսպիսով, Դենդրոպարկը ընդլայնվեց ևս 120 տնկիներով: Նախատեսվում է առաջիկայում կազմակերպել Դենդրոպարկի ծառերի խնամում և էտում:
Ճաշից հետո մասնակիցները այցելեցին “Սուրբ Թուխ Մանուկ“ Մատուռ և Խաչքարերի Պուրակ, որը հիմնադրվել է 2012թ.-ին ՀԱՊԿ Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչության տնօրեն, “Եվրասիա” ԲՀԿ նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ն.Թորոսյանի գաղափարով և հովանավորությամբ: