Հունիսի 24-ին Ջերմուկ քաղաքում, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրեց «Արևային էներգիան որպես համայնքի կայուն զարգացման գրավական» խորագրով կլոր սեղան-քննարկումը։
Ծրագիրն իրականանություն դարձավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրած դրամաշնորհային ծրագրերի շրջանակում:
Կլոր սեղան-քննարկման անցկացման բուն նպատակն էր աջակցել Հայաստանին անցնելու «կանաչ» էներգիայի՝ նպաստելով Հայաստանի համայնքների էկոլոգիական և բնապահպանական վիճակի բարելավմանը, արտանետվող ջերմոցային գազերի (CO2) քանակի կրճատմանը։ Ծրագիրը մտադիր է խթանել այլընտրանքային էներգիայի օգտագործումը՝ որպես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման և Հայաստանում էկոլոգիական և էներգետիկ անվտանգության բարելավման հիմնական միջոցի։
Ծրագրին մասնակցեցին «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը և կազմակերպության աշխատակիցները, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Մարգարյան Սամվելը, «Green Option» կազմակերպության փորձագետ Արման Նալբանդյանը, համայնքների ղեկավարներ և աշխատակիցներ։
Կլոր սեղան-քննարկման ժամանակ ծրագրի մասնակիցները ստացան անհրաժեշտ տեղեկատվություն կանաչ էներգիայի կարևորության, Հայաստանում դրա ներուժի և օգտագործման առավելությունների մասին։
Վերջում համայնքի ղեկավարներին և համայնքապետարանի աշխատակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր։