ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Աշխատանքային այց Փամբակ և Թումանյան խոշորացված համայնքներ «Կանաչ տնտեսություն և արհեստական բանականություն LEADER համայնքների համար Հայաստանում» ծրագրի շրջանակում
07.08.2026

«Կանաչ տնտեսություն և արհեստական բանականություն LEADER համայնքների համար Հայաստանում» ծրագրի շրջանակում օգոստոսի 3-5-ը «Եվրասիա» ՀԿ-ի թիմը«Նոր Եվրոպա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին կատարեց աշխատանքային այց Փամբակ և Թումանյան խոշորացված համայնքներ։

Այցերի հիմնական նպատակն էր իրականացնել նախնական հանդիպումներ ծրագրի մասնակիցների՝ բնակավայրերի ղեկավարների և համայնքային ներկայացուցիչների հետ, ներկայացնել ծրագրի նպատակներն ու նախատեսվող գործողությունները, ինչպես նաև քննարկել համայնքների առկա իրավիճակը, խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։

Հանդիպումների կարևոր թեմաներից էր Արհեստական Բանականության (ԱԲ) հնարավորությունների քննարկումը։ Ներկայացվեց, թե ինչպես կարող են ԱԲ գործիքները աջակցել համայնքների խնդիրների բացահայտմանը, զարգացման գաղափարների մշակմանը, տվյալների վերլուծությանը և ապագա նախաձեռնությունների պլանավորմանը։

Այս նախնական հանդիպումները կարևոր քայլ էին համայնքների կարիքները հասկանալու, ծրագրի շրջանակում հետագա աշխատանքների ուղղությունները ձևավորելու և տեղական դերակատարների ակտիվ ներգրավվածությունն ապահովելու համար։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամի կողմից՝ «Ժողովրդավարության համար կրթություն» հիմնադրամի կողմից իրականացվող RITA՝ «Տարածաշրջանը անցումային փուլում» (Region in Transition) ծրագրի շրջանակներում։