Այսօր՝ 2019 թվականի հունիսի 13-ին , «ԵՎՐԱՍԻԱ» ԲՀԿ աշխատակիցները Երևանի Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի «Ուրարտու» դահլիճում մասնակցեցին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի փակման կոնֆերանսին :
Ծրագրի նպատակն է` խրախուսել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Կոնֆերանսի ժամանակ իրենց փորձի և ծրագրի շրջանակում ձեռք բերած արդյունքների վերաբերյալ ելույթ ունեցան մասնակից ՀԿ –ների աշխատակիցները։