Հոկտեմբերի 4-ը նշվում է որպես կենդանիների պաշտպանության միջազգային օր կամ ուղղակի կենդանիների համաշխարհային օր։ Այս օրը նշելու որոշումն ընդունվել է բնության պահպանության կողմնակիցների միջազգային համաժողովում, որը անցկացվել է 1931թ. Ֆլորենցիայում։
Հոկտեմբերի 4–ը ընտրվել է այն պատճառով, որ այս օրը հայտնի է որպես կաթոլիկական սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու հիշատակի օր, ով համարվում էր կենդանիների հովանավորը։