ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Բաղրամյանի և Հովտաշենի միջնակարգ դպրոցների պայմանների բարելավում» ծրագիր
08.09.2023
Սեպտեմբերի 7-ին, 2023թ․ տեղի ունեցավ «Բաղրամյանի և Հովտաշենի միջնակարգ դպրոցների պայմանների բարելավում» ծրագրի առաջին փուլի այցը։ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան (Embassy of Poland, Yerevan) աջակցությամբ, իրականացրել է վերանորոգման ծրագիր, որը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակներում։ Ծրագրի արարողությանը ներկա էին «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, կազմակերպության ներկայացուցիչները, ՀՀ -ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պյոտր Սկվեչինսկին, առաջին քարտուղար պրն․ Տոմաշ Բույկոն և այլոք։