ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

COVID 19-ի համավարակի շրջանակում օգնություն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին
17.04.2020

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված արձագանքման գործողությունների շրջանակում ՝ «Եվրասիա» ԲՀԿ-ն, համագործակցելով դոնոր կազմակերպության հետ, 2020թ․ ապրիլի 17 ին կազմակերպեց աջակցություն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին ՝ տրամադրելով համավարակի դեմ պայքարի հիգիենայի պարագաներ ու միջոցներ․
• 250 բժշկական դիմակ
• 600 զույգ ձեռնոցներ
• 50 ախտահանող միջոց/ալկոգել
• 50 հատ սպիտակեցնող և ախտահանող միջոց
Հիշեցնենք, որ Covid-19-ի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից, «Եվրասիա» ԲՀԿ-ն իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։
Հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը՝ կազմակերպությունը ակտիվորեն իրականացնում է տեղական և միջազգային ռեսուրսների հայթայթման գործընթաց։
Առողջություն ենք մաղթում բոլորին։