ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Ձեռնարկատիրական աջակցություն Արցախից տեղահանված կանանց» ծրագրի իրականացում
19.02.2024
Ձեռնարկատիրական աջակցություն Արցախից տեղահանված կանանց» ծրագրի շրջանակներում «Եվրասիա» ԲՀԿ-ի հերթական հաջողված ծրագիրը․ Փետրվարի 18-ին,2024թ. տեղի ունեցավ “SIROON կար” արտադրամաս-խանութ սրահի բացման հանդիսավոր արարողությունը: Խանութ-սրահը բացվել է իրականացնելու կանանց, տղամարդկանց և երեխաների հագուստների մոդելավորում,անհատական պատվերով հագուստների և ձեռագործ իրերի պատրաստում։ Արցախից տեղահանված Կարինա Պետրոսյանը, Արինա Ավետիսյանը և Անահիտ Մնացականյանը զբաղվելու են հագուստների մոդելավորմամբ և շարունակելու են իրենց սիրելի աշխատանքը այժմ արդեն ք․Երևանում: «Ձեռնարկատիրական աջակցություն Արցախից տեղահանված կանանց» ծրագրի շրջանակներում «Եվրասիա» ԲՀԿ-ն աջակցեց “SIROON կար” ՍՊԸ-ին ՝ տրամադրելով վերջինս ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը և սարքավորումները (վերջին սերնդի կարի մեքենաներ, բարձրակարգ օվերլոկներ, արդուկներ, մկրատներ, մանեկեններ և այլն): Արցախից տեղահանված մեր կանանց մաղթում ենք նորանոր հաջաղություններ ու ձեռքբերումներ իրենց նորաստեղծ բիզնեսում: